
Բրիտանական StandardToilet ստարտափը զուգարանակոնք է մշակել, որը թույլ չի տա 5 րոպեից ավելի նստել դրա վրա, գրում է Daily Mail-ը:
Նորույթը տեղադրվում է ոչ թե գետնին զուգահեռ, այլ 13 աստիճանի անկյան տակ: Ըստ մշակողների, նման կերպ կմեծանա զուգարանակոնքին նստած մարդու ոտքերին ընկնող ծանրաբեռնվածությունը, ինչպես թեթև կքանիստերի ժամանակ, իսկ այդ դիրքում երկար մնալն անհարմար կլինի:
Պարզաբանվում է, որ նորույթը կկրճատի աշխատակիցների զուգարանում անցկացրած ժամանակը, ինչը կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը, ինչպես նաև կնպաստի կեցվածքի բարելավմանը: Սթաֆորդշիրում գտնվող StandardToilet-ում պնդում են, որ նորույթով արդեն հետաքրքրվել են ավտոմայրուղիներին գտնվող մունիցիպալ հիմնարկներն ու հաստատությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել