Ստոկհոլմի շրջանային դատարանը դատապարտել է տղամարդուն, որը սպառնում էր ակտիվիստ Գրետա Թունբերգին և նրա մորը՝ երգչուհի Մալենա Էրնմանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Սպարեհոլմի 40-ամյա բնակիչը դատապարտվել է պայմանական ժամկետի և 200 ժամ հասարակական աշխատանքի: Ի թիվս այլ բաների, անանուն նամակներում ակտիվիստուհուն դիպուկազարկ հրացանով գնդակահարելու և նրա վրա շներ բաց թողնելու սպառնալիքներ են եղել:

Տղամարդը նաև սպառնացել է սպանել Էրնմանին, եթե Թունբերգը հրապարակավ չհայտարարի, որ օդային ճանապարհորդությունը չի ազդում շրջակա միջավայրի վրա: Ակտիվիստուհու նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ցանկություն ունեցող հանցագործն իրեն արդարացնելու համար հայտարարել է, որ նման կերպ փորձել է միայն վախեցնել էկո-ակտիվիստուհուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել