Մոտ 250 կգ քաշով ամերիկացի տղամարդը նիհարել է 150կգ-ով: Daily Mail-ի տվյալներով, 46-ամյա Մայք Գորմանը մեծացել է աղքատ ընտանիքում, որտեղ չէին հետևում նրա սննդակարգին: 10 տարեկանում նա կշռել 91 կգ: Այնուհետև ծնողների ամուսնալուծությունից հետո Մայքը սկսել է ավելի շատ ուտել՝ օգտագործելով օրական 20 հազար կալորիա: 

Ժամանակի ընթացքում նրա քաշը հասել է 246 կիլոգրամի: Բազմաթիվ անարդյունավետ դիետաներից հետո, 2017 թվականին Գորմանը անցնում է կետոգենային դիետայի․ ուտում է շատ ճարպային սնունդ և սպիտակուցներ, քիչ՝ ածխաջրեր: Կետոգենային դիետայի հետ համատեղ նա այցելել է նաև մարզասրահ:

https://icdn.lenta.ru/images/2019/12/19/15/20191219153441334/pic_552f618872bbd0533e230ca8c95968f8.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել