Անցած շաբաթ վարչապետը հայտարարել էր , թե պետական կառավարման համակարգը վերից վար դիմադրում է հեղափոխությանը և կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվում է՝ ի հեճուկս իրավապահ մարմինների։ Բայց երեկ էլ վարչապետը, էդ ամենին հակառակ, հայտարարություն է անում, թե վստահում է ԱԱԾ-ին։
Հետաքրքիր է, թե մի շաբաթվա ընթացքում ինչ համակարգային փոփոխություններ է կատարել վարչապետը, ինչ պաշտոնանկություններ են տեղի ունեցել, որ իրավապահ կառույցներից մեկը միանգամից դարձել է էդքան վստահելի։
Իսկ եթե լուրջ, երկրի ղեկավարը տարբեր իրավիճակների ազդեցության տակ էմոցիոնալ հայտարարություններ է անում, որոնք դուրս են տրամաբանությունից, ու դրանով դրսևորում է անպատասխանատու վարքագիծ, հայտարարություններ անում, որոնք տեղավորվում են 24-ժամյա ցիկլի մեջ, հետո մոռացվում-գնում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել