«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել եւ արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ:

«Թերթին հայտնի դարձավ, որ գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե կազմակերպությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ (500 հազար դրամի չափով), ապա տնտեսական գործունեության գործարքները կասեցվում են, եւ հարկ վճարողի գույքի վրա դրվում է արգելանք, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար:

Եվ Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ առաջարկվում է փոխել Հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը, եւ այդ սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, եթե հարկային չվճարումները որոշակի շեմից ցածր են: Այսինքն` «չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությունը կփոխարինվի «նախորդ տարվա վճարված հարկերի հանրագումարի 5 տոկոս չափը, բայց ոչ պակաս, քան 3 մլն դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությամբ։ Գործարարները հույս ունեն, որ արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտ կստեղծվի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել