Հոլիվուդյան աստղերը թոշակի անցնելուց հետո էլ են շարունակում հետևել իրենց արտաքինին, զբաղվել սպորտով և անել այն ամենը, ինչ անում են իրենց երիտասարդ կոլեգաները։ Սակայն ոչ բոլոր աստղերն են կարողանում թաքցնել իրենց տարիքային փոփոխությունները, այդ պատճառով տարիների ընթացքում որոշ աստղերի դադարում են ճանաչել փողոցներում։

Կլինտ Իստվուդ

Կլին Իստվուդը ամերիկյան հայտնի դերասան և կոմպոզիտոր է։ Արժանացել է մի քանի «Օսկարների», Իրվինգ Թալբերգի անվան մրցանակի, արվեստի ոլորտում ԱՄՆ-ի ազգային շքանշանի և այլ մրցանակների։ Շատերին նա ծանոթ է մարտաֆիլմերում մարմնավորած իր դերերով։ Հիմա Իստվուդը 89 տարեկան է։ Նա շարունակում է նկարահանվել ֆիլմերում, սակայն հիմնականում զբաղվում է պրոդյուսերությամբ։

Ջենիս Դիկինսոն

Ջենիս Դիկինսոնը երբեմնի հայտնի մոդել և լուսանկարիչ է։ Հաճախ իրեն անվանում է «աշխարհի առաջին սուպերմոդել»։ Իր լավագույն տարիներին նա փայլում էր Harper’s Bazaar, Glamour, Cosmopolitan և այլ նշանավոր ամսագրերի շապիկներին։ 2003 թվականից նա մասնակցում է տարբեր հեռուստաշոուների, իսկ 2006-2008 թվականներին վարում էր իր սեփական ռեալիթի-շոուն։ Ներկայումս Ջենիսը 64 տարեկան է։

Վել Կիլմեր

Վել Կիլմերն ամերիկյան հայտնի դերասան է։ Հանրաճանաչ է դարձել «Բեթմեն հավերժություն», «Լավագույն հրաձիգ», «Դորզ» և «Սուրբ» ֆիլմերով։ 2000 թվականից սկած հիմնականում նկարահանվում է ֆանտաստիկ ֆիլմերում և մարտաֆիլմերում։ 2015 թվականից պայքարում է կոկորդի քաղցկեղի դեմ։ Ամանորի գիշերը նա նշելու է իր 60-ամյակը։

Էդվարդ Ֆարլոնգ

Դերասան Էդվարդ Ֆարլոնգն առաջին հերթին հայտնի է «Տերմինատոր» ֆիլմում մարմնավորած Ջոն Քոնորի դերով։ Սրանից հետո նա միայն փոքր բյուջե ունեցող ֆիլմերում է նկարահանվել։ Ֆարլոնգի մասնակցությամբ վերջին նախագծերից են «Հարձակում Ուոլ Սթրիթի վրա» դրաման և «Ըմբռնում» սերիալը։

Օզի Օզբորն

Օզի Օզբորնը հայտնի երգիչ և երաժիշտ է և Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը։ Օզբորնի փառքը նրան ոչ պաշտոնապես դարձրել է «Հևի-մետալի կնքահայրը»։ Հիմա ռոք երաժիշտը 70 տարեկան է, բայց նա շարունակում է իր աշխատանքը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել