Ռասել Քրոուն մարմնավորելու է բրիտանացի հայնտի շեֆ-խոհարար Մարկո Պիեր Ուայթին, գրում է The Guardian-ը:

«Ռասելը գրել է սցենարը, նրա ընկերությունը լինելու է ֆիլմի պրոդյուսերը, իսկ նա կլինի ռեժիսորը և մարմնավորելու է ինձ», – հայտարարել է խոհարարը:

Նշենք, որ Ուայթը հայտնի է դարձել 1990-ականներին, երբ 24 տարեկանում դարձել է Harveys ռեստորանի գլխավոր խոհարար: 1995 թվականին նա ճանաչվել է ամենաերիտասարդ շեֆ-խոհարար՝ ստանալով Միշլենի երեք աստղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել