Factor.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության մարմինների ծառայողի օրվա առթիվ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վստահում է ԱԱԾ-ին, և որ անգամ նախկին իշխանության օրոք այն երբեք կարմիր գծերը չի անցել։

«Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ես՝ որպես վարչապետ, որքանով եմ վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է նաև այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում: Ուզում եմ այսպիսի բան ասել, որը որպես արձանագրում շատ կարևոր է․ տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում՝ ԱԱԾ-ն, աշխատում է տարբեր պայմաններում, տարբեր միջավայրերում։ Ուզում եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն՝ իր գործունեության հասկանալի նրբություններով, երբեք չի անցել, առնվազն գործունեության այն հատվածում, որի մասին ես կարող եմ խոսել, երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում»:

Մինչդեռ և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, և ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը նախկինում Factor.am-ին տրված հարցազրույցներում նշել են, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախկինում ծառայել է իշխանություններին և կաշկանդված է եղել քաղաքական ղեկավարության կողմից:

Մանրամանսերը՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել