Armenpress.am-ը գրում է.

Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը 2020-ին կիրականացվի այս պահի դրությամբ գործող կառավարության արտաքին վարկերովբյուջետային աջակցության վարկեր չեն ներգրավվիարդյունքում ակնկալվում էոր 2020-ի տարեվերջին արտաքին վարկերի գծով պարտքի մնացորդը կկազմի շուրջ 4.4 մլրդ դոլար«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կայունության վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը՝ 2020թփոխառությունների ծրագրի ներկայացմանը:

«Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը 2020-ին նախատեսվում է իրականացնել առանց բյուջետային աջակցության վարկերի ներգրավման, ինչը վերջին տասնամյակներում նորություն է մեր բյուջեի համար: Եվ բոլոր մասհանումները կիրականցվեն այս պահի դրությամբ գործող կառավարության արտաքին վարկերի գծով, հաստատված բյուջեում այս մասով նոր վարկային համաձայնագրի ստորագրում դրված չէ»,-ասաց Մարությանը:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է կատարել շուրջ 360 մլն դոլարի մասհանումներ արտաքին վարկերի գծով կկատարվի 233 մլն դոլարի մարում: Մասհանումների կառուցվածքում  ամենախոշոր ոլորտը ճանապարհաշինությունն է՝ շուրջ 117 մլն դոլարի մասհանումներով, հաջորդը՝ էներգետիկ համակարգն է՝ 58 մլն դոլար մասհանումներով, ոռոգման համակարգը՝ 51 մլն դոլարի չափով մասհանումներով և կրթության ու սոցիալական ոլորտը՝ 43 մլն դոլարի մասհանումներ:

Ամենախոշոր վարկային ծրագիրը, որով նախատեսվում են մասհանումներ, Ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի վերակառուցման ծրագիրն է, որի գծով մասհանումները նախատեսված են 31 մլն դոլարի չափով:

«Իսկ եթե դիտարկենք մասհանումների կառուցվածքն ըստ վարկատուների, ապա կտեսնենք, որ ամենամեծ մասնաբաժին ունենք Ասիական զարգացման բանկի վարկերի գծով՝ շուրջ 27 տոկոս, հաջորդը Համաշխարհային բանկն ՝ մոտ 20 տոկոսի չափով: Երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնության երկու վարկերն են՝ 58 մլն դոլարի մասհանումների չափով դրանք ընդհանուր ծավալի 16 տոկոսն են»,-ասաց Մարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել