Այսօր գիշեր ինչ-որ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել այն, սակայն ամեն բան իր տեղում է: Ենթադրաբար, եթե ներխուժումը լիներ գողության նպատակով, ապա խմբագրությունում արժեքավոր որևէ բան կգտնվեր: Թե ի՞նչ մեսիջ է իր մեջ պարունակում այս գործողությունը, դեռևս անհասկանալի է: Մեզ հասած տեղեկություններով՝ առավոտյան աշխատակիցներն են իրենց խմբագրությունը հայտնաբերել այդ վիճակում: Նշենք, որ քիչ առաջ խմբագրություն է ժամանել ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն օրերս կրկին հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել: Մեր տեղեկություններով՝ նաև գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել