Հայ գրականության ազատության երգիչն իր բանաստեղծություններով ու մտքերով միշտ էլ մղել է արդարության ու ազատ ապրելուն։ Առաջարկում ենք ծանոթանալ Միքայել Նալբանդյանի ամենասուր 15 մտքերին, որոնք կոգեշնչեն պայքարել։ 

1. Հարուստներին պետք է խղճալ․ նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն, չեն թափանցում նրանց հոգիների մեջ։ 

2. Ճշմարտությունը մի մարդու սեփականությունը չէ։ 

3. Ոչ մի ազգություն իրավունք չունի կուլ տալու և ոչնչացնելու մի ուրիշ ազգություն, բայց այս բանը ստեպ կրկնվում է մարդկության պատմության մեջ։ 

4. Ինչպես կյանքն է, այնպես էլ և նրա փիլիսոփայությունն է։ 

5. Ազգն ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու։ 

6. Երջանկությունը վաղ անցնող երազ է, որին հնարավոր չէ հասնել բոլորով։ 

7. Քանի որ հույսը չի հիմնվում ստույգ փաստի վրա, այն հույս չէ, այլ անձնախաբություն։ 

8. Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա և չի կարող լինել լուսավորություն։ 

9. Խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտությունից։ 

10. Մարդն է կատարելության իդեալը։ 

11. Նա, ով փախչում է ազնիվ պատերազմից, մարդ չէ բարոյապես, այլ մի թշվառ արարած։ 

12. Ժամանակն առաջ է վազում, ուրեմն և ժողովուրդը պետք է վազի։ 

13. Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

14. Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

15. Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել