Հիշում եմ ֆիլմերից, գրքերից անգամ հեքիաթներում կար ավանդույթ պատերազմ գնացող զինվորին օրհնում էին ու բարի ճանապարհ մաղթում հենց հոգևորականները: Երկար մտորելու տեղիք է տալիս, ի՞նչ է պատերազմը հենց հոգևոր դաստիարակության տեսանկյունից: Մարդասպանությու՞ն, որն ամենամեծ մեղքն է այս կյանքում, Կյանքը դու չես տվել որ խլում ես…Բայց, Եթե Հայրենիքդ վտանգի մեջ է ու քո հարազատներին ամեն քայլափոխի սպանում են, ապա ելքը մեկն է՝ պատասխան հարված հասցնել:Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Պատերազմում մարդ սպանողը մարդասպան չէ, իսկ ո՞վ է, ի՞նչ գնահատական տալ: Ինքնապաշտպանական ռեակցիա՞: Իսկ երբ տարիներ շարունակ աչքիդ առաջ հայտնվում է անծանոթ մի օտար՝ կիսազայրացած ու կիսազարմացած հայացքով քեզանից պահանջում իր կյանքը, ու դու ասելիք չունես, ասելիքդ մեկն է, ես իմ հողն եմ պաշտպանել: Բայց չէ՞ որ պատերազմում անմեղ զոհեր էլ կան ու կարող է հենց դու դառնաս այդ անմեղ զոհի մահվան պատճառը…..Արձակած գնդակը մեղավորին ու անմեղին չի տարբերում: Տարբերողը՝ Բարձրյալն է: Արձակած գնդակի համար միևնույնն է, թե ով ես դու: Եթե մեր հետ չես ուրեմն մեր դեմ ես, Պատերազմում ինչպես պատերազմում….. Մի հեքիաթ էլ կար, թե ինչպես ճնճղուկն ազատեց սարդի ճիրաններից թիթեռին ու սարդը բողոքեց, քանի որ ճնճղուկն ազատելով թիթեռին սարդին զրկել էր ճաշից: Բվեճը՝ դատավորը, Ֆեմիդայի կշեռքը ձեռքին ծանր ու թեթև էր անում ճնճղուկի գործածը: Այո, սնունդից զրկելը մեղք է, ասեց ու ավելացրեց կշռաքարերը, բայց նա իմ կյանքն է փրկել, մեջ մտավ թիթեռը: Հիմա էլ կշեռքի մյուս նժարին ավելացան կշռաքարերը ու ավելի շատ, քանի որ կյանք էր փրկել……..Հեշտ չէ պատերամ գնալը, չկարծեք թե կյանքը կորցնելու վախն է, այդ պահին անգամ դրա մասին չես էլ մտածում: Անգամ հետաքրքիր չէ ինչպես քեզ կընդունեն հետագայում Հայրենիքում, կստանա՞ս արժանի հատուցում, կտեսնե՞ս սիրելիիդ կրկին անգամ…..Հավատացեք, այս ամենը կենցաղային հարցեր են, որոնք մարդու կյանքում ամենատարբեր իրավիճակներում միշտ էլ առաջանում են ու այս ամենին դիմակայել հնարավոր է: Բայց մենք պատասխան չունենք տալու այն անմեղներին, ովքեր սպանվեցին քո իսկ արձակած գնդակից :Գնադակն անմեղ ու մեղավոր, պատերազմող ու խաղաղ բնակիչ չի ճանաչում…….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել