Ֆինանսական խնդիրները Աղեղնավորի գերի կվերցնեն: Ստիպված կլինեն միջոցներ հայթայթել հատկապես նրանք, ովքեր ընտանիք ունեն: Չի բացառվում, որ օգնությունը կգա այն մարդուց, ումից դուք առատաձեռնություն չէիք սպասում: Չի բացառվում գործնական ծանոթություն, որից հետո ձեր ֆինանսական վիճակը միանգամից կլավանա:

Ներդաշնակ հարաբերություններ են սպասվում ընտանեկան ոլորտում, հատկապես եթե դադարեք պատեհ-անպատեհ քննադատել ձեր զուգընկերոջը:

Картинки по запросу Стрелец

Սեր և ընտանիք

Սիրային ոլորտում իսկական գլուխկոտրուկ է սպասում Աղեղնավորին: Այստեղ և՛ կիրք կա, և՛ վեճեր, և՛ հետաքրքիր շրջադարձեր: Ազնվությունը երբեք նորաձությունից դուրս չի գալիս, այնպես որ, ընտրյալի հետ հարաբերություններում ձեզ իսկական հերոսի պես պահեք: Սիրո հորոսկոպը 2020 թվականին միայնակ Աղեղնավորին հանդիպում է կանխատեսում մի մարդու հետ, ում նա տարիներ շարունակ նկարել է իր երազանքներում:

Ընտանիք ունեցող Աղեղնավորներին կարելի է միայն կարեկցել: Փոթորիկները, վեճերն ու կենցաղային խնդիրները ձեզ հանգիստ չեն տա: Զուգընկերոջ և բարեկամների հետ տարաձայնությունները ֆինանսական հողի վրա կծագեն: Բայց ամեն բան անցողիկ է, պետք է միայն համբերել:

Առնետի տարում շատ Աղեղնավորներ վերջապես կամուսնանան, ինչպես նաև հնարավոր է՝ այլ քաղաք տեղափոխվեն:

Ֆինանս

Աղեղնավորը սովոր չէ հաշվել ամեն մի դրամը, այդ պատճառով էլ վաստակած ամբողջ գումարը միանգամից ծախսում է գործի մեջ, ինչպես նաև ճամփորդությունների և զվարճանքների վրա: Բնականաբար, նման վերաբերմունքը փողի նկատմամբ կարող է ճգնաժամի հանգեցնել, այդ պատճառով խնայող եղեք: Գարնանն ու ամռանը պետք է լավ ջանք թափեք, որպեսզի այնքան վաստակեք, որքան նախատեսել էիք:

Նրանք, ովքեր իրենց սեփական գործն ունեն, միանշանակ, հաջողության կհասնեն: Գործնական ուղևորություններն ու գործարքների կնքումը հրաշալի արդյունքի կհանգեցնեն:

Ամռանը Աղեղնավորին շահավետ նախագիծ կառաջարկեն: Աշնանը ստեղծված ֆինանսական վիճակն այնքան էլ ծայրահեղ չի լինի, ինչպես պատկերացնում էիք, սակայն թուլանալ պետք չէ, բոլոր գործողությունները մանրամասն մտածեք և հաշվի առեք:

Կարիերա

Աղեղնավորները կարիերիստներ են, բայց նաև ավանտյուրիստ, ինչը կարող է ազդել նրանց վարկանիշի վրա: Եթե ցանկանում եք առաջ շարժվել, ապա անհրաժեշտ կլինեն ոչ միայն ազդեցիկ կապերը և հմայիչ ժպիտը, այլև գիտելիքների թարմացում և ավելացում: Գարունն ու ամառը հրաշալի ժամանակ են ուսման համար, այնպես որ, առանց երկմտելու հավաքեք փաստաթղթերն ու համալսարան ընդունվեք:

Առնետի տարին թույլ կտա Աղեղնավորին բնավորության վառ և անսպասելի գծեր բացահայտել: Համեստության և ինքնամփոփության հետքն էլ չի մնա, եթե ցանկանաք արտահայտվել կոլեկտիվում կամ ղեկավարությանը նոր նախագիծ առաջարկեք: Դուք կարևոր գործուղումների կմեկնեք, շահավետ պայմանագիր կստորագրեք, սակայն այդ ամենի համար պետք է կողքի դնեք սկզբունքները, մեծամտությունն ու սպառողական ինստինկտները:

Картинки по запросу Стрелец

Առողջություն

2020 թվականի հորոսկոպը Աղեղնավորին խորհուրդ է տալիս կոփել օրգանիզմը տարվա ցանկացած եղանակին: Եթե որոշել եք առավոտյան վազել, ապա ուշադրություն մի դարձրեք ցրտին կամ անձրևին: Համակարգչի առջև քիչ նստեք, լողացեք, սպորտով զբաղվեք և ամրապնդեք նյարդային համակարգը: Ցանկացած հնարավորության դեպքում քաղաքից դուրս եկեք, անտառ գնացեք կամ ձկնորսության: Ամռանը լավ հանգստացեք, արևային լոգանք ընդունեք և լողացեք: Եվ մի մոռացեք առողջ սննդի մասին, որպեսզի հետո ստիպված չլինեք բուժել ստամոքսը կամ աղիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել