Հայաստանի ժողովրդի վճարած հարկերով Նիկոլ Փաշինյանի դստեր համար կառավարությունը 2019թ.-ի արտադրության Nissan X Trail մեքենա է գնել, որի արժեքը սկսվում է 30.000 ԱՄՆ դոլարից:
Ու էլի գաղտնի հրամանագրով են առել մեքենան:
Նիկոլ Փաշինյանի 21-ամյա դուստրը քիչ չէ՝ պետական մեքենայով ու ախռանայով է երթևեկում, մի բան էլ սպասում է, մինչև անվտանգության աշխատակիցը բացի դուռը, որ «թագավորի աղջիկը» իջնի մեքենայից:
Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո Նիկոլի փոխանակ Վալոդը երկու անհեթեթ նախադասություն ա ասել՝ ըստ էության, հաստատելով, որ Մարիամիկին սպասարկում ա հարկատուների հաշվին առած նոր ջիպը:
Հայաստանի ոչ մի ղեկավարի երեխա պետության հաշվին իրեն սպասարկող առանձին ավտո ու ախռանա չի ունեցել, ո՛չ Լևոնի, ո՛չ Ռոբերտի ու ոչ էլ, առավել ևս, Սերժի երեխեքը:
Չեխովցիները կհիշեն, որ Քոչարյանի երեխեքը ՈՏՔՈՎ էին կառավարության ամառանոցից գալիս դպրոց, իսկ Սերժի աղջիկներին վարորդն էր բերում առանց ախռանայի ու վերջին արտադրության ջիպերի:
Եվ սա էն ամենն ա, ինչ հարկավոր ա իմանալ իրենց ժողովրդի իշխանություն հռչակած, իսկ իրականում պետական բյուջեն բոյախանի կարաս սարքած Փաշինյանների ընտանիքի մասին:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինտելեկտուալ խաղի լիցենզիայի փողը չի տալիս, որ Մարիամիկի համար թազա ջիպ առնի:
Արա, Պողոս, բա դու սրա համա՞ր ես պայքարել։