Մեր օրերում դժվար է պատկերացնել, որ քաղաքական գործիչները սովորական լուսանկարվելու փոխարեն իրենց նկարները պատվիրել են հայտնի նկարիչների մոտ, ովքեր պետք է ամբողջությամբ ներակայացնեին իրենց ամբողջ հմայքն ու խստությունը, բայց միևնույն ժամանակ մարդկանց մոտ դրական ասոցիացիաներ առաջացնեին։ Այդպիսի մի նկարիչ էր հայ Դմիտրիյ Նալբանդյանը, ով ծնվել էր 1906թ.-ին Թիֆլիսում և իր գործունեությամբ հասցրել էր դառնալ իր տարիների ամենահայտնի նկարիչներից մեկը։
Նալբանդյանը, չնայած հայ լինելուն, հիմնականում ապրում էր Մոսկվայում։ Նա իր կյանքի ընթացքում հասցրեց անմահացնել ԽՍՀՄ մի շարք քաղաքական գործիչների։ Նրա մոտ էին իրենց դիմանկարը պատվիրում այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ստալինը, Բրեժնևը և այլք։
Ստալինի դիմանկարը Նալբանդյանի ամենաստացված աշխատանքներից էր։ Նրան բավականին հեշտ էր տրվում վրձնով աշխատելը, ու նրա համբավը շուտով այնքան տարածվեց, որ Նալբանդյանը իր արած մեկ նկարից կարող էր միանգամից մի քանի մեքենայի գումար աշխատել։
Բոլորը չէին, որ կարող էին իրենց թույլ տալ Նալբանդյանի մոտ որևէ նկար պատվիրել․ դա տրված էր միայն հայտնի դեմքերին ու քաղաքական գործիչներին։ Նալբանդյանն այսպես հասցրեց նաև իր վրձնով պատկերել հայտնի «Վերնատան» անդամներին, ովքեր բաց չթողեցին առիթը նրա Հայաստան այցերից մեկի ժամանակ նրանից նաև դիմանկար «պոկելու»։
Սակայն ամենահետաքրքիր միջադեպը դեռ առջևում էր։ Այն ժամանակ Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին որոշեց հետ չմնալ գործող տենդենցներից և իր դիմանկարը պատվիրել Նալբանդյանի մոտ։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին. Գանդին չհավանեց Նալբանդյանի նկարն ու այսպես արձագանքեց. «Կներե՛ք, ես հայուհի չեմ»։
Ասում են՝ վարչապետն այնքան չհավանեց դիմանկարը, որ վստահ էր, որ նկարիչն իրեն համեմատել է հայուհիների հետ ու իրեն պատկերել այնպես, ինչպես կպատկերեր սովորական հայուհու։ Գանդին այդպես էլ չկարողացավ համակերպվել այն մտքի հետ, որ իր այդքան սպասելի նկարը իր սպասվածի պես չստացվեց, ու մինչև կյանքի վերջ բավականին կասկածամտորեն էր վերաբերվում հայ տղամարդկանց։
Չնայած Գանդին չհավանեց իր նկարը, սակայն թանգարանների տնօրեններն ամեն բան արեցին այդ նկարը հենց իրենց թանգարանում կախված տեսնելու համար։ Դրանից հետո Գանդին փորձեց գոնե քաղաքավարի լինել ու շնորհակալություն հայտնել նկարչին։ Նա Դմիտրիյ Նալբանդյանին մի շարք թանկարժեք նվերներ արեց, որ մեղմի իր կոպիտ արձագանքը։
Դմիտրիչ Նալբանդյանը մահացավ 1993թ.-ին Մոսկվայում։ Նրա հագեցած կյանքը մինչ օրս վառ մնացել է հայոց պատմության էջերում։