Մերկ մոդելի կողմից հանցագործին դիմակայելու տեսարանը ցնցել է ողջ համացանցը։ Գողը ցանկացել է ներխուժել Ինստագրամի աստղ Դենի Բենքսի բնակարան, սակայն վերջինս արթնացել է և ամբողջովին մերկ հայտնվել գողի դիմաց։

Ձայնագրություններից երևում է, թե ինչպես է մերկ Դենի Բենքսը դուրս գալիս իր ննջարանից և հայտնվում զինված հանցագործի դիմաց։


Ցնցված 29-ամյա աստղը պատմում է, որ քնած է եղել իր բնակարանում և զարթնել է շան հաչոցներից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավազակը ատրճանակը ձեռքին քայլում տնով մեկ։

Դենին ամբողջովին մերկ մտել է հյուրասենյակ և կանգնեցրել գողին։ Վերջինս շոկի մեջ է ընկել։
Գողը հրամայել է մոդելին բացել սեյֆը, սակայն այն դատարկ է եղել։ Այնուհետև գողը մոդելին գցել է մահճակալի վրա և դատարկաձեռն հեռացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել