Տրամաբանությունը կենսականորեն կարևոր հմտություն է։ Իսկ ինչպես մեր տրամաբանությունը միշտ լավ մարզավիճակում պահենք։ Դե իհարկե, պետք է հանելուկներ և գլուխկոտրուկներ լուծել։
Այսօր ձեզ նման մի գլուխկոտրուկ ենք առաջարկում, որը ցույց կտա, թե որքանով եք դուք կարողանում ճիշտ եզրակացություններ անել՝ ձեր զինանոցում միայն ձեր ուշադրությունն ու տրամաբանությունն ունենալով։
Խնդիր
Որ ընտանիքն է ավելի աղքատ
Ուշադիր նայեք նկարին և պատասխանեք հարցին. այս երկու ընտանիքներից որն է ավելի աղքատ։
Վերլուծեք ցանկացած մանրուք։
Լա՞վ եք մտածել։
Ուշադի՞ր եք նայել։
Ուրեմն ճիշտը իմանալու ժամանակն է։
Ճիշտ պատասխանն է.
Ավելի աղքատ է այն ընտանիքը, որը պիցա է ուտում։ Շատերին կարող է թվալ, որ պիցա ոտող ընտանիքն ավելի հարուստ է, քանի որ տեսանելիորեն նրանց ուտելիքն ավելի շատ է, սակայն դա մոլորություն է. արագ սնունդը միշտ ավելի մատչելի և հասանելի է, քան առողջ սնունդը։
Աջ կողմի ընտանիքը հարուստ է ոչ միայն նյութապես, այլև հոգեպես։ Նրանք ընտրողաբար են վերաբերվում սննդին, դատելով նրանց նախաճաշից, նրանք ավել չեն ուտում և հետևում են օրգանիզմի առողջ և ճիշտ գործունեության համար անհրաժեշտ տարրերի քանակին։ Եվ նշենք նաև, որ այն, ինչ նրանք ուտում են, էժան չէ։