17 տարի Հայաստանում կազմակերպվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման գոյությունը հարցականի տակ է դրված, քանի որ մեր իշխանությունները որոշել են չհովանավորել հաղորդման արտոնագրի վճարման գումարը, որը կազմում է 20 միլիոն 400 հազար դրամ: Այո՛, չզարմանաք, ընդամենը 43 հազար ԱՄՆ դոլար, որը, ինչպես երևում է, շատ ծանր բեռ էր պարոն Փաշինյանի ղեկավարած կառավարության համար: Իսկ հաղորդման արտոնագրի համար մեր իշխանությունների գումար չտրամադրելը պայմանավորված է նրանով, որ նախ՝ հաղորդումը ռուսաստանյան ծագում ունի, այն ինտելեկտուալ է, որը չի համապատասխանում ներկայիս կառավարության ծրագրերին, որի համար կարևոր է ոչ թե բանիմաց քաղաքացի ունենալը, այլ հայհոյող և անդաստիարակ զանգված պահելը, որը կառավարության շենքից հնչող ամեն մի հրահանգից հետո պատրաստ է հարձակվել պարոն Փաշինյանին և նրա դիլետանտ թիմակիցներին քննադատողների վրա, և, ամենակարևորը, հեռուստահաղորդումը հետաքրքիր չէ պարոն Փաշինյանին և նրա թիմակիցներին, քանի որ իր մեջ չի պարունակում էպատաժ և այլասերվածության քարոզ:

Համոզված եմ, եթե ամեն հաղորդմանը հնչող հարցերից գոնե 2-ը վերաբերեն սեռափոխությանը, միասեռականությանը կամ ինչ-որ հայտնի այլասերվածի կյանքին, հաղորդման արտոնագրի համար ոչ միայն կգտնվեր այդ 20,4 միլիոն դրամը, այլև համապատասխան նախարարությունները, որոնք հատուկ թուլություն ունեն այդ թեմաների նկատմամբ, օրինակ՝ ԿԳՄՍՆ-ն կամ սոցապնախարարությունը, այլ հովանավորներ կգտնեին և առաջին դեմքերի մակարդակով ներկա կգտնվեին հաղորդումների նկարահանմանը:

Ինտելեկտը, գիտելիքների պաշարի ավելացումը, գրագիտությունը, վերլուծելու ունակությունները հիմա մոդայիկ չեն: Մեր իշխանություններին պետք է պողոսացված զանգված, որը ոչ թե դիտում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը, այլ զմայլվում է սեռափոխված մի ծանրորդուհու շինծու և կեղծված անձնական կյանքի դրվագներով, որի համար ԿԳՄՍՆ-ն կարող էր 20 միլիոն դրամ տրամադրել և ֆինանսավորել ֆիլմի նկարահանման 10-14 տոկոսը, 2,7 միլիոն դրամ տրամադրել մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում բեմականացված «ՀուԶանք ու զանգ» անճաշակ և անասնական ներկայացման համար:

Դե, Երևանի սուպեր Ամանոր-2020 ծրագրի մասին էլ չասեմ. 680 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել Երևանում նոր տարվա միջոցառումների անցկացման և քաղաքը զարդարելու համար:

Հ.Գ. Համոզված եմ՝ 2-3 օրում կհավաքվի այն գումարը, որը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման արտոնագրի համար հայտարարված է: Իսկ գործող իշխանությունները թող պետբյուջեի գումարները ծախսեն մի նոր այլասերված ծրագիր ֆինանսավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել