Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Եվրոպային գազի մատակարարումը:

«Արծարծվել են ԵՄ-ի երկրների Էներգաանվտանգության ապահովման համար գազի ճյուղում համագործակցության հրատապ հարցերը, այդ թվում՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցման հեռանկարների եւ «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործման համատեքստում»,-հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նրա տվյալներով՝ ՌԴ-ի եւ Գերմանիայի ղեկավարների կողմից «դրական գնահատական Է տրվել դեկտեմբերի 9-ին «նորմանդական ձեւաչափով» Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներին, որտեղ համաձայնեցվել են Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված առանձին քայլեր, որոնք Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության կարգավորման անայլընտրական հիմքն են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել