NordPass ընկերությունը հրապարակել է այն ոչ անվտանգ նշանաբառերը, որոնք մարդիկ օգտագործել են 2019 թ.-ին: Փորձագետները պարզաբանել են, որ հավաքել են ցանց արտահոսած 500 միլիոն նշանաբառերից բաղկացած բազա և ի հայտ բերել դրանցից ամենից անհուսալիները:

Ամենատարածված խոցելի նշանաբառերի թվում հայտնվել են նրանք, որոնք բաղկացած են թվերի պարզ համակցություններից (12345,111111,123321) կամ տառերի զուգակցություններից, որոնք ուղղահայաց կամ հորիզոնական գիծ են կազմել QWERTY-ստեղնաշարի վրա (asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx):

Փորձագետները նշել են, որ անվտանգ չէ որպես նշանաբառ իգական սեռի տարածված անուններն օգտագործելը: Պարզվել է, որ 800 հազարից ավելի մարդ օգտագործում է «password» նշանաբառը, որը նույնպես հուսալի չԷ:

Բացի այդ, ցուցակում հայտնվել են այնպիսի պարզունակ նշանաբառեր, ինչպիսիք են՝ «iloveyou»-ը, «test»-ը, «princess»-ը, «sunshine»-ը, «monkey»-ը, «family»-ը, «football»-ը: Մասնագետների խոսքով՝ խոցելի նշանաբառերի թոփում այս տարի հայտնվել են այն նույն համակցությունները, ինչ և անցյալ տարի: Նրանք բացատրել են, որ դրա պատճառն այն է, որ մարդիկ չեն ցանկանում հիշել երկար ու բարդ նշանաբառեր, ինչպես նաև համարում են, որ իրենք թաքցնելու բան չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել