Armdaily.am-ը գրում է.

Պոլսո հայոց պատրիարքի հայտարարությունը ես կարող եմ երկու տեսանկյունից մեկնաբանել՝ որպես հայաստանցի և որպես թուրքագետ, ու այդ դիրքորոշումները միմյանցից լրջորեն տարբեր են լինելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հայտարարությունը, թե չի կարծում, որ այնքան էլ բարոյական է հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։

Իսպիրյանն ասաց, որ որպես հայաստանցի, ով ապահով բնակվում է իր անկախ երկրում՝ դատապարտում է Պոլսո նորընտիր պատիրարքի հայտարարությունը, սակայն որպես թուրքագետ այլ տեսակետ ունի։

«Ցեղասպանությունից հետո Ստամբուլում ապրող հայերը բովական ծանր բարոյահոգեբանական տրավմա են տարել, ենթարկվել են բազմաթիվ ճնշումների, բռնազավթումների, կոտորածների են ենթարկվել։ Մասնավորապես, ուզում եմ հիշեցնել 1955 թ-ի սեպտեմբերի 7-8 –ի կոտորածները, երբ կոտորում, բռնաբարում ու ունեզրկում էի հայերին, նրանք նաև ազգայնականների կողմից ճնշումների էին ենթարկվում։ Անգամ վերջին տարիներին տարեց կանանց կոկորդն էին կտրում, մտնում էին նրանց բնակարանենրն ու վախեցնում, վերջերս էլ Հայաստանից տեղափոխված մի կնոջ իր տան մեջ դանակահարել էին։ Նման պայմաններում ապրող հայ համայնքի համար, որը ունի գոյատևման, անվտանգության լրջագույն խնդիրներ՝ լինել այդ համայնքի հոգևոր առաջնորդը՝ նշանակում է պետությանը վերաբերող հայտարարություններում զուսպ լիներ»,-ասաց Իսպիրյանը։

Անդրադառնալով հայաստանյան մամուլում հայտնված վերնագրերին, թե «Պոլոսո հայոց պատրիարքը դատապարտում է ԱՄՆ սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բարաձևը»՝ նա նշեց, որ կարդացել է հարցազրույցը թուրքերենով և կարող է փաստել, որ պատրիարքը դրանում նշում է, որ քանի որ Հայաստանն ու Թուրքիան չեն կարգավորում հարաբերությունները՝ երրորդ երկրները օգտվում են այդ հանգամանքից և ԱՄՆ-ն իր քաղաքական շահի համար է անում դա։

«Ում համար է գաղտնիք, որ ԱՄՆ-ը դա քաղաքական շահի համար է անում, և ինչ կարիք կար Հայաստանում պատիրարքի դեմ նման դեմարշ սկսել, եթե անգամ նրա ասածի հետ բոլորը չէ, որ համաձայն են։ Նման դեմարշ անելը բավական հեշտ է՝ ապրելով Հայաստանում։ Գուցե, եթե ես էլ ապրեի Թուրքիայում և հայերի պատրիարք լինեի՝ ես էլ չողջունեի ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը։ Հիմա կախված է անձից, թե նա ինչպես կփորձի լղոզած հայտարարություն անել և մնալ նեյտրալ՝ ապրելով Թուրքիայում և լինելով 50 հազար հայերի անվտանգության երաշխավորը»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել