6Ծերունին կյանքի մեծ մասն ապրել էր մի կղզում, որն համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկը:  Եվ, երբ  նա տեղափոխվեց մեծ քաղաք, ինչ-որ մեկն ասաց. 

-Ինչ հիանալի է ապրել մի կղզում, որն աշխարհի հրաշալիքներից մեկն է համարվում:

Մի քիչ մտածելուց հետո ծերունին պատասխանեց.

-Գիտեք, ճիշտն ասած, եթե ես իմանայի, որ այն այդքան նշանավոր է, գոնե կնայեի:

 

Մարդկանց պետք չէ սովորեցնել, ինչպես նայել: Նրանց ուղղակի պետք է փրկել դպրոցից, որը նրանց կույր է դարձնում:

 Աղբյուր՝ Էնթոնի դը Մելլո, «Երբ է Աստված ծիծաղում» գրքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել