Վաղուց ի վեր քաղաքակրթության դարաշրջանում ենք, բայց դեռեւս հեթանոսական շրջանի ծիսակատարությունները տեղափոխում ենք փողոց, ու հեռուստատեսությամբ նախնական անոնսով էլ անուղղակիորեն ,,խրախուսում,, անչափահաս ,,ավարառուներին,,:,,Այսօր միմյանց վրա ջուր են լցնում,,-անմեղ տոնով ամեն տարի հայտարարում են հայաստանյան հեռուստաալիքները, ու դրանից հետո սկսվում է,,մեկնարկը,,: Մայթերի երկայնքով շարվում են ջրով շշերը ձեռքներին, կիսավարտիք հագած մանուկներն ու սկսում ջուր լցնել երիտասարդ կանանց ու աղջիկների վրա / թեպետ, այսօրվա ժամանակակից հագուկապի պայմաններում միգուցե դժվար է կողմնորոշվել, թե ով է տարեց, ով ՝ երիտասարդ: Ամեն դեպքում ՝,,թիրախը,, լինում են իգական սեռի ներկայացուցիչները: Զարմանում եմ, , մի՞թե այդ երեխաների ծնողները նրանց չեն խրատում, որ չի կարելի անծանոթ կանանց ու աղջիկների վրա ջուր լցնել, դա խուլիգանություն է, խաղում ե՞ք, ձեզ համար բակում խաղացեք: Լավ, տանը միգուցե դաստիարակություն չեն ստանում, բա դպրո՞ցը... Արդյունքում ՝ այդ օրը ոմանց տոնական հագուկապն ու սանրվածքն է փչանում, ոմանք էլ նախընտրում են հետաձգել իրենց պլաններն ու այդ օրը տնից դուրս չգալ: Ոմանք էլ որոշում են ,,երկաթը տաք-տաք ծեծել,, ու տեղն ու տեղը ,,դատաստան,, են տեսնում անչափահաս ,,ավարառուների,, հետ ՝ պատժի տարբեր միջոցներով: Միգուցե նա, ում վրա անխոհեմաբար ջուր են ցանում, արյան ճնշման տատանումներ ունի, ու սառը ջրի ցնցուղը հակացուցված է: Մի կողմից էլ անհասկանալի է. եթե մենք ՝ հայերս, քրիստոնյա ենք, ինչու՞ ենք ետ նայում դեպի հեթանոսություն ու նախնադարի բարքերը տեղափոխում ժամանակակից աշխարհ: Սա ՝ ոչ միայն Վարդավառի պարագայում, այլեւ ՝ Տրնդեզի ՝ խարույկի վրա թռչելու: Բա որ հանկարծ հարավ-աֆրիկյան երկրներից մեկի ներկայացուցիչն էլ իր նախնիների սովորույթը որոշի մեր երկրում կիրառել ու խարույկի վրա մարդ խորովի կամ ՝ հում-հում ուտի:Եթե ցանկանում են պահպանել ավանդույթները ՝ որպես հիշողություն, տեղին կլինի, եթե դրանք իրենց արտացոլումը գտնեն արվեստում, գրականության մեջ, թատերականացված հանդեսների տեսքով, եւ ոչ թե, ,,մեղմ ասած,,՝ ինչ-որ մի ավարառու վայրենի ճիչ-գոռոցով ամեն տարի հարձակվի մարդկանց վրա ՝ներսում կուտակված եռանդը պարպելով: Ամեն տարի մամուլում, հեռուստատեսությամբ, ասուլիսներով ՝ առաջադեմ մտավորականները քննադատում են այդ բարբարոսությունը, բայց ՝ ոչ մի օգուտ: ... Այս տարի, վանաձորյան փողոցներում իրականացվող Վարդավառին բնորոշ երեւույթներն այսպես բնորոշեց վանաձորցիներից մեկը .,, Ոնց որ Սումգայիթի ջարդերի ժամանակ թուրքերը հայերին հետապնդել են, այ ըտենց ընկնում էին փախչող աղջիկների ետեւից,,: Ի՞նչ պաակաս բռնություն է, երբ մարդու վրա հակառակ իր կամքի ջուր են լցնում:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/07/blog-post_8.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել