«Դե հիմա էդ ա». հենց այսպես էր անվանել իր առաջին Stand up ներկայացումը հումորիստ Վաչե Թովմասյանը: Մինչև Վաչեի ելույթը բեմում կարճ համարներով ներկայացան Ռաֆայել Երանոսյանը, Բոնին և Մհերը:  

BlogNews.am-ի հետ նախնական զրույցում Վաչեն պատմել էր. «Այն թեմաները, որոնք ես եմ բարձրացնում, իմն են, շատ կան իրական պատմություններ, որոնց մեծ մասը տեղի են ունեցել հենց ինձ հետ։ Կարծում եմ՝ դրանք բավական հետաքրքիր են: Օրինակ՝ իմ երեխայի ծնվելու ժամանակ, երբ Գայանեն հիվանդանոցում էր, մենք մեքենայի թափքի վրա խմիչքն էինք դասավորում, երբ Քաջարանում «Վիտամին ակումբ»-ի ամբողջ կազմին ելույթից հետո տարել էին ստրիպտիզ: Խոսում եմ, թե ինչպես է իմ կինը դաստիարակում երեխային, և ինչպես էր մայրս մեզ դաստիարակում: Այդ թեմաների ժամանակ ես ցույց եմ տալիս, թե ինչպես եմ ես մտածում: Մի փոքր փորձել եմ հասուն սթենդ ափ անել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել