Նայեցի Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը։ Գիտեք, կարծում եմ՝ ակնհայտ է, որ Հայրապետյանի տեսակն ինձ երբեք հարազատ կամ հաճելի չի եղել՝ ելնելով իմ տեսակից, որն էլ իրեն, վստահաբար, երբևէ հարազատ չէր կարող լինել։ Այս ամենով հանդերձ, դիտելով իր հարցազրույցը, բռնացրի ինձ էն մտքի վրա, որ էս երեսպաշտ մուտիլովշիկների, անհայտ ծագումնաբանության տեր, լպրծուն, ինքնահավան, կեղծ հայրենասեր, կեղծ ինտելիգենտ ու կեղծ դուխով իշխանականների ֆոնին Ռուբեն Հայրապետյանը շատ կարգին դեմք ա, ուղիղ ու հստակ։ Մարդ ա, ում հետ խոսելիս հասկանում ես, որ իր վարքագծի հիմքում կան հստակ սկզբունքներ, իսկ սկզբունքներ ունեցող մարդն ինձ համար արդեն իսկ արժանի ա հարգանքի։ Մի օր առիթ լինի, մի հատ նարգիլե կծխենք Հայրապետյանի հետ, կասեմ՝ էս պիպիչը վերցրեք, պարոն Հայրապետյան, ինքն էլ կասի. «Որ ասիր պիպիչ, ինձ թվաց՝ էս թազեքի հետ ես»: Պրիյատնի կնստենք, մի խոսքով: ))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: