Apple ամերիկյան կորպորացիան ձեռք է բերել Spectral Edge բրիտանական ֆիրման. նրա մշակումները կարող են թույլ տալ բարելավել լուսանկարների որակը, որոնք անում են սմարթֆոնների օգնությամբ: Այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել է The Verge ճյուղային ինտերնետ-պորտալը։ Ինչպես նշում է պորտալը, Spectral Edge-ի աշխատակիցները զբաղվում են լուսանկարահանելիս ստանդարտ լինզաների ու ինֆրակարմիր ճառագայթների միջոցով ստացված տվյալների մշակման եւ նկարների համատեղման մեթոդների կատարելագործմամբ:

Պորտալի աշխատակիցներն արձանագրում են, որ նշված տեխնոլոգիաները, մասնավորապես, թույլ են տալիս անել այնպիսի լուսանկարներ, որոնցում գույներն ավելի հագեցած են: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ արտադրողները ներկայում մեծ ուշադրություն են հատկացնում սմարթֆոնների խցիկների կատարելագործմանը: Spectral Edge-ի մշակումները Apple-ին կարող են թույլ տալ ստանալու որոշակի առավելություն:

Պորտալն արձանագրում է, որ առայժմ պարզ չէ, թե Apple-ն հատկապես ինչպես է օգտվելու բրիտանական ֆիրմայի տեխնոլոգիաներից: Գործարքի արժեքը չի հրապարակվում: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտավորապես 1,2 տրլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել