168.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամներից տարբեր գործարարների և բիզնես ընկերությունների նամակներ են գրում, որպեսզի դրամական միջոցներ նվիրաբերեն այդ հիմնադրամներին: Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք իրեն պատկանող բիզնես ընկերություններին էլ են նման նամակներով դիմել, ասաց.

«Այո, այդ հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար: Ես ինքս եմ որոշում՝ որտեղ բարեգործություն անել: Երբեք այդ հիմնադրամներին գումար չեմ փոխանցել, որովհետև նախընտրում եմ ինքս անել այդ բարեգործությունները՝ Դադիվանքը կառուցել, որևէ հիվանդի բուժել, և այլն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել