Այս նշանների ներկայացուցիչների հետ պետք է զգույշ լինել: Եվ ահա թե ինչու․․․
Առյուծ
Երբ այս նշանի տակ ծնվածի մոտ կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք դուք իրոք համապատասխանում եք իրեն, նա առանց վարանելու․․․ կսկսի խաբել: Առանց որևէ խղճի խայթի և մտածելու: Առյուծը բացարձակ թքած ունի, որ Ձեզ ցավ է պատճառել:
Այս նշանի ներկայացուցիչները չեն խղճում և իրենք էլ չեն սիրում և չեն սպասում խղճահարություն ուրիշներից: Դեռ չենք խոսում արցունքների մասին, որոնք նրան հունից հանում են:
Հիշեք, որ եթե դուք սիրահարվել եք Առյուծին, հավերժ մոռացեք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Եկ ամեն ինչ նորից փորձենք» կամ «Տուր ինձ ևս մեկ հնարավորություն»: Նրանց համար դրանք ուղղակի գոյություն չունեն: Եթե այս նշանի ներկայացուցիչը որոշում է կայացրել, որ դուք այն մարդը չեք, ով իրեն պետք է, ապա ոչինչ չի կարող այլևս փոխել նրա կարծիքը:
Երկվորյակներ
Եթե դուք սիրահարվել եք այս նշանի տակ ծնված մարդուն, ապա պատրաստ եղեք արկածների: Բանն այն է, որ նա ֆլիրտ կանի ամեն ինչում և բոլորի հետ: Եվ շատ հաճախ ոչ այն պատճառով, որ իրեն մեկ այլ մարդ է դուր գալիս: Բոլորովին: Ուղղակի այդպիսին է այդ նշանի բնույթը, և դրա հետ ոչինչ չես կարող անել:
Դուք կարող եք նյարդայնանալ, վիճել, դոփել ոտքերով, բայց ոչինչ չի փոխվի: Նույնիսկ եթե այս նշանի ներկայացուցիչը անկեղծ ցանկանա փոխվել հանուն Ձեզ, նրա մոտ ոչինչ չի ստացվի:
Ֆլիրտը Երկվորյակների համար օդի նման բան է: Նա առանց դրա ցամքում և տխրում է: Այդ պատճառով եթե Ձեր սիրավեպը լուրջ չէ, ապա վաղ թե ուշ Ձեզ կսկսեն խաբել: Սկզբից մանրուքներով, իսկ հետո մինչև նույնիսկ դավաճանություն:
Շարունակությունն այստեղ՝ 4 կենդանակերպի նշան, որոնց սիրելը վտանգավոր է Ձեր սրտի համար