Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն մեկնաբանել է արգենտինացի Լիոնել Մեսսիի` 6-րդ «Ոսկե Գնդակը» նվաճելը.

«Ուրախ եմ Լեոյի համար, չէ րո նա իմ ընկերն է ու «Բարսելոնայի» դեմքն է: Այդուհանդերձ, ինձ դուր չեն գալիս նրա` մեծագույն ֆուտբոլիստների հետ անընդհատ համեմատությունները:Կա Մարադոնա, կա Պելե, կա Ռոնալդո: Կարիք չկա անընդհատ փնտրել պատմության լավագույն ֆուտբոլիստին:

Չեմ կարող ասել, թե Լեոն պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց նա անկասկած իր սերնդի լավագույն խաղացողն է»,- Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում AS-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել