Գեյշաների մասին պատմություններն ու ֆիլմերը ողողում են աշխարհը, ու ի վերջո հարց է առաջանում՝ իրականում ովքե՞ր էին նրանք՝ սովորական անբարոյականնե՞ր, թե՞ կրթված կանայք։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ նրանց մասին մի քանի փաստի ու հասկանալ, թե իրականում ովքեր էին նրանք։ 

1. Գեյշա բառացիորեն նշանակում է «արվեստի մարդ»:

2. Մինչ 17-րդ դարը գեյշայի «պարտականությունները» իրականացնում էին տղամարդիկ, ովքեր զվարճացնում էին մարդկանց կատակներով և երգերով: 18-րդ դարի կեսերին կանայք ամբողջովին դուրս մղեցին տղամարդկանց այս ոլորտից:

3. Գեյշայի գլխավոր պարտականություններն են ապահովել իրենց հաճախորդների ժամանցը երգերի, պարերի, թեյի արարողության իրականացման, զրույցի և այլ մշակութային ծրագրերի միջոցով:

4. Ճապոնացի տղամարդիկ հատկապես գնահատում են գեյշաներին ազատ շփվելու ունակության և իրենց գովաբանության խոսքերով հաճոյանալու համար:

5. Ճապոնական հասարակությունը խիստ տարանջատում է դնում գեյշաների և յուձիների (մարմնավաճառների) միջև: Նույնիսկ այդ տարբերությունը առկա է նրանց հանդերձներում: Յուձիների կիմոնոն գոտիով կապվում է դիմացից, որը հնարավորություն է տալիս օրվա մեջ բազմիցս արձակելու: Գեյշաների մոտ գոտին կապվում է մեջքից և այնպիսի հանգույցով, որը հնարավոր չէ արձակել առանց մեկ ուրիշի օգնության:

6. Գեյշա դառնալու համար ընտրում էին խելացի և ունակ երեխաների: Նրանց կրթում էին, կերակրում, հագուստով ապահովում: Այդ ամենի դիմաց նրանք պետք է կատարեին տան ամենածանր կենցաղային աշխատանքները:

7. Մեծ մասամբ գեյշա էին դառնում աղքատների երեխաները, որոնց վաճառում էին օկիյաներին (գեյշաների տներին):

8. Աղջիկները, որոնք կրթվում էին գեյշա դառնալու համար, դրան տրամադրում էին իրենց օրվա 12 ժամը:

9. Գեյշայի դիմահարդարումը մի ամբողջ արարողակարգ է: Նրանք իրենց ամբողջ դեմքը պատում են սպիտակ դիմափոշիով, շրթունքները ներկում վառ կարմիրով, սև սուրմայով ներկում են իրենց աչքերը: Պարտադիր պայման է սպիտակ ներկով չպատել իրենց վզի ետևի մասը՝ ընդգծելով իրենց պարանոցի մերկության գեղեցկությունը: Ընդհանուր առմամբ, գեյշաներն իրենց դիմահարդարման, սանրվածքի և հանդերձանքի վրա ամեն օր ծախսում են 5 ժամ:

10. Գեյշայի ամենամեծ հարստությունը մինչ այսօր շարունակում է մնալ կիմոնոն: Առաջնակարգ գեյշան 22 կիմոնոյից պակաս չպետք է ունենա: Պետք է նշել, որ կիմոնոները թանկ հանդերձներ են և կարող են արժենալ մեծ կարողություններ: Կիմոնոն չեն կարում, և այն գործվածքի մեծ կտոր է: Այն կրում են ամբողջովին մերկ մարմնի վրա:

11. Այն տղամարդը, ով հաճախում է գեյշայի տներ, գիտի, որ ինչ որ ասվելու և արվելու է այդտեղ, երբեք այդ տան պատերից այն կողմ դուրս չի գալու: Հենց խիստ լռության պահպանման կոդեքսը, որին անպայմանորեն պետք է հետևեն բոլոր գեյշաները, թույլ է տվել գեյշաների տներին 400 տարուց ավել գործել:

12. Գեյշայի և հաճախորդի միջև ինտիմ կապի հաստատման արգելք երբեք չի եղել: Բայց դա ավելի շուտ անձնական կյանքի մաս է եղել, քան թե բուն գեյշայի գործունեության:

13. Հաճախ գեյշան կարող էր ունենալ իր դանան՝ մարդ, որի հետ անցկացնում էին իրենց հիմնական ժամանակը: Դանան պետք է ապահովեր այդ գեյշային, միաժամանակ, բարձրացներ նրա հեղինակությունը:

14. Հաճախ հենց այդ բարեխոսը գեյշայից երեխաներ էր ունենում, որոնց նույնպես պետք է ապահովեր:
Միակ բանը, որ թույլատրված չէր, դանայի և գեյշայի միջև ամուսնությունն էր:

15. Հարուստ տղամարդկանց շրջանում մեծ հեղինակություն կարող էր ունենալ այն տղամարդը, ով ուներ իր սեփական գեյշան: Այդ կարգավիճակն ապացուցում էր, որ տվյալ տղամարդը ոչ միայն մեծ հարստություն ունի, այլ նաև մեծ ճաշակ և գնահատում է ճապոնական գեղեցկության իդեալները:

16. Գեյշաների արվեստը մեծ ճգնաժամ ապրեց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Երկիրը գտնվում էր խորը տնտեսական ճգնաժամի մեջ, և ոչ ոք չէր ցանկանում օգտվել նրանց ծառայություններից, իսկ ամերիկացիներով լցված երկրում նոր մարդիկ չէին գնահատում և հասկանում նրանց դերը: Ի վերջո, գեյշաներին հաջողվում է պահպանել իրենց արվեստը և այն մեզ նույնպես հասցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել