«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում վերջին շրջանում գազալցակայանների կողմից սահմանած գները անհանգստացնում են վարորդներին: Արդեն մի քանի օր է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Օրինակ՝ 1.3 ծավալի գազաբալոնը գազով ամբողջությամբ լիցքավորելու համար վարորդն արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց: Հիմա էլ 20 դրամի չափով թանկացում է արձանագրվել հեղուկ գազի շուկայում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու օր է՝ հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է՝ դառնալով 200 դրամ, իսկ որոշ տեղերում նույնիսկ գազի մեկ լիտրը վաճառվում է 220 դրամով: Ուշագրավն այստեղ այն է, որ որեւէ կառույց չի հետաքրքրվում, թե հեղուկ գազը տնտեսվարողը որքանով է վաճառում: Ի դեպ, գնագոյացման հետ կապված որեւէ վերահսկողություն չունի նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, ինչպես նաեւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել