Միացյալ Նահանգները և Չինաստանը սկզբունքային համաձայնության են եկել առևտրային գործարքի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Այժմ գործարքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնեցման փուլում է, հայտնում է գործակալությունը:

«Բանակցությունների շրջանակում առանցքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել Չինաստանի հետ գործարքի առաջին փուլի վերաբերյալ, այժմ դրանք Դոնալդ Թրամփի կողմից հաստատման փուլում են»,- հայտնում է Bloomberg-ը:

Այժմ Չինաստանից ներկրվող արտադրանքների վրա ԱՄՆ-ի կողմից նոր տուրքերի ներդրումը, որոնք նախատեսված էին դեկտեմբերի 15-ին, կարող է հետաձգվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել