Երկար ժամանակ ընդունված չէր խոսել այն մասին, որ ամուսինն ու կինը կարող են քնել առանձին սենյակներում կամ թեկուզ առանձին մահճակալների վրա։ Շատերի մոտ դա ասոցացվում է վեճերի հետ, այդ պատճառով էլ անմիջապես հարց է ծագում՝ իսկ ամեն բան նորմա՞լ է զույգի մոտ։

Ինչո՞ւ է զույգի համար ճիշտ առանձին սենյակներում քնելը՝ պարզենք միասին։

Իրականում առանձին քնելու պրակտիկան շատ ընտանիքներում է կիրառվում։ Դա շատ հարմար է, քանի որ երկու կողմն էլ լիարժեք կարողանում է քնել, և դա ավելի ամրապնդում է հարաբերությունները։ Դրա համար պատճառները կարող են տարբեր լինել։ Ինչով կարող է դա պայմանավորված լինել։

  1. Ջերմաստիճանային ռեժիմի տարբեր նախընտրություններ
  2. Մակերեսային քուն, երբ կողքինի շարժումները կարող են արթնացնել և այլևս դժվար լինի քնելը։
  3. Աշխատանքային տարբեր գրաֆիկներ. երբ մեկը նոր պետք է գնա հերթապահության, իսկ մյուսը նոր պառկում է քնելու։
  4. Երբ շատ տարածք է անհրաժեշտ. շատերը սիրում են փռված քնել, իսկ կողքին քնած մարդը կարող է խանգարել։
  5. Խռոց. դժվար է քնելը, երբ ականջիդ տակ խռացնում են։

Իսկ եթե դուք առանձին սենյակներում քնելու հնարավորություն չունեք, ապա պետք է փոխհամաձայնության գալ։ Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է առանց կոնֆլիկտների քնել իրար կողքի.

  • Մատրասը պետք է բավական լայն լինի։
  • Եթե զուգընկերը խռացնում է, խորհրդակցեք բժշկի հետ, փորձեք պարզել պատճառը։
  • Եթե սիրում եք փաթաթվել, ապա վայելեք միմյանց մինչև խոր քնի փուլը, իսկ հետո առանձին քնեք։

Եվ ամենակարևորը. ննջարանը պետք է հանգստի վայր լինի և ոչ թե աշխատանքի։ Այնպես որ, համակարգիչները, նոութբուքերն ու հեռուստացույցները այս սենյակում գործ չունեն անելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել