168.am-ը գրում է․

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Ամանորը դիմավորել Հանրապետության հրապարակում, ուտել բրդուճ, հոթ-դոգ, խմել գինի, երեխաների հետ  շրջել գեղագիտական նոր միջավայրում, համերգ լսել, որ երեխաները նայեն ոչ թե՝ իրենց և «հարևանների սեղաններին», այլ բեմերին, ու զարգացնեն իրենց վիզուալ գեղագիտությունը:

Դրան հաջորդեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրառումը: Նա էլ կանանց առաջարկեց «ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից» և տոնական օրերն իսկապես վայելել ընտանիքների, ընկերների և հարազատների հետ:

168.am-ի հարցմանը մասնակից քաղաքացիների մեծ մասն այն կարծիքին է, որ ինչքան էլ հոգնեցուցիչ լինի Ամանորին բուդ ու տոլմա պատրաստելը, միևնույն է՝ դրանք տոնական մթնոլորտի անբաժան մասն են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել