Ամերիկացի դերասանուհի Թերի Հեթչերը, որն առավել հայտնի է «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալից Սյուզան Մայերի դերով, Instagram-ի իր էջում բիկինիով լուսանկար է հրապարակել:

Լուսանկարում 55-ամյա Հեթչերը շագանակագույն առանձին լողազգեստով կանգնած է դեմքով դեպի տեսախցիկը և ցուցադրում է մարզված մարմինը: Դերասանուհին նաև մանրամասն պատմել է իր սպորտային ռեժիմի մասին և նշել է, որ լուսանկարում առանց դիմահարդարման է և այն ֆոտոշոփի ենթարկված չէ:

Հրապարակումն ավելի քան 30 հազար լայք է հավաքել. երկրպագուներին զարմացրել է հայտնիի երիտասարդությունն ու սլացիկ կառուցվածքը: Մեկնաբանություններում նրանք նշել են, որ դերասանուհին ոգեշնչում է նրանց, ովքեր անդեն 50-ն անց են:

https://instagram.fhel5-1.fna.fbcdn.net/v/t51.2885-15/e35/s1080x1080/79540629_2472562743020749_4402807809726915933_n.jpg?_nc_ht=instagram.fhel5-1.fna.fbcdn.net&_nc_cat=1&oh=fb6a76f8061dec35b4dc120a35c612db&oe=5E699A7E

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել