Tert.am-ը գրում է.

Այո, ես տնտեսագետ չեմ, բայց ունեմ տեխնիկական կրթություն, լավ տրամաբանություն, այստեղ հնչեցնում եմ հարց՝ օրինակ՝ 1+1 ի՞նչ է անում, ինձ ասում են դրսում լավ եղանակ է, սա ի՞նչ է: Այս մասին խորհրդարանում վարկեր ներգրավելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով իշխող ուժի պատգամավորների դիտարկումներին առ այն, որ եթե ընդդիմադիր պատգամավորները տնտեսագետ չեն՝ բնական է, որ կարող են չհասկանալ վարկեր վերցնելու անհրաժեշտության պարզաբանումները:

«Ես նորից եմ հարցնում՝ 1+1 ի՞նչ է անում, ասում են՝ տանձ, ասում եմ՝ չէ, 1+1 ի՞նչ է անում: Ես սպասում եմ 1+1-ի պատասխանին. եթե իմ հարցին հնչեր պատասխան, պարոն Համազասպ Դանիելյան, Ձեր գործընկեր Պապոյանն ստիպված չէր լինի իմ հարցը կրկնել և հուշել պատասխանը, որպեսզի պարոն փոխնախարարն էլ պատասխաներ: Ծովինար Վարդանյանը նորից ստիպված չէր լինի այս ամբիոնից հիմնավորել այն ամենը, ինչի հիմնավորումը ես հորդորում էի ասել մեր գործընկերոջը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել