#վենդետա_լինելու_ա
#չեք_պլստալու

Ուրեմն՝ օրը բարի չէր Փաշինյանի ռեկետի համար, քանի որ, մեր հարցմանն ի պատասխան, մի մեծ կոռուպցիոն սխեմա ենք բացահայտել: «Ժողովրդի իշխանությունը» ԱԺ արտահերթ ընտրություններին չունենալով ոչ մի էական գումարային կապիտալ՝ ծախսել է 274.692.701 դրամ գումար, որը համարժեք է 578.300 ԱՄՆ դոլարին: Այս գումարների 100%-ը հայթայթվել է «նվիրատվությունից», բայց որ տեսնեք, թե ինչ անուններ են 3,4,5 միլիոն դրամով «նվիրատվություններ» արել, ուղղակի կապշեք:

Օրինակ` Արարատ Միրզոյանը 5 միլիոն դրամ է փոխանցել, Ֆելիքս Ցոլակյանը՝ 4.7 միլիոն դրամ, Վահագն Հովակիմյանը՝ 2.7 միլիոն դրամ, ՀՀԿ-ական Հովիկ Սահակյանի օգնական Աննա Կարապետյանը՝ 3.8 միլիոն դրամ, կոռուպցիոն գործարքներով դատվող Սանասարյան Դավիթը՝ 5 միլիոն դրամ, վիրահատության փող չունեցող Անդրանիկ Քոչարյանը՝ 5 միլիոն դրամ, ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը՝ 4.8 միլիոն դրամ, անծանոթ անուն-ազգանունով թեկնածու Գոհար Մամիկոնյանը՝ 5 միլիոն դրամ, Անուշ Բեղլոյանը՝ 5 միլիոն դրամ, Հայկ Գևորգյանը՝ 5 միլիոն դրամ, ՀՀԿ նախկին հաճախորդ Վահագն Թևոսյանը՝ 5 միլիոն դրամ և այլ 3,4,5 միլիոններով նվիրատվություն անողներ, որոնց մոտ խի՜ստ «պատահականորեն» համընկնում են վճարում անելու օրերը:

«Անտիֆեյք»-ի էս հարցման պատասխանը բառիս բուն իմաստով քրեական հոդված ա, ու էս աղքատ «միլիոնատերերը» թող յուղեն իրենց համատասխան տեղերը, որ վաղը-մյուս օրը մեզ համոզեն, թե «օգնական Արմանի» փողերը ինչի են վերցրել ու բերել, իրենց անունով մուտք արել:

Սա մեր երկրի մեծ ողբերգությունն է. ստախոսների և մորթապաշտների իշխանությունը ժողովրդին էշի տեղ դնելու համար ավելի թանկ է վճարելու, քան իրենց նախկինները:

Հ.Գ. Գրառումս հարցման պատասխանից հետո առաջացած մտահոգիչ հարցերի ընդամենը 5 տոկոսն է արտահայտում: Կան շատ ավելի հետաքրքիր անուններ և գումարի չափեր, որոնք մանրամասն ուսումնասիրության և մասնագիտական գնահատականի կարժանանան «Անտիֆեյք»-ի թիմի կողմից: Այնպես որ, պատրաստվեք առերեսվել դառը իրականության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել