Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը, որը 1997 թվականից գողացված էր համարվում, Պյաչենցայի Ռիչչի Օդդիի ժամանակակից արվեստի պատկերասրահի պատերից մեկի մեջ հայտնաբերել են աշխատակիցները:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, կտավը հայտնաբերվել է սև պարկի մեջ, պատկերասրահի ներքին պատերի մեջտեղում:

Այժմ կտավը հանձնված է փորձաքննության, որպեսզի պարզեն, արդյոք խոսքը բնօրինակի մասին է:

«Կնոջ դիմանկարը» կտավը ներառված է ամենաորոնվող համաշխարհային արվեստի գործերի ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել