Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է Redmi K30 հեռախոսը՝ իր առաջին սմարթֆոնը, որն ունի կապի հինգերորդ սերնդի ստանդարտ (5G): Այդ մասին դեկտեմբերի 10-ին ասված է Weibo սոցիալական ցանցում արտադրողի էջում։

Xiaomi նոր սմարթֆոնը կարող է տվյալները փոխանցել վայրկյանում մինչեւ 3,7 գիգաբիթ արագությամբ: Ընկերությունը հայտնել է, որ թողարկվելու է նաեւ պարզեցված մոդել, որն աշխատելու է միայն չորրորդ սերնդի ցանցերում:

Redmi K30-ը հանդերձված է 6,67 դյույմ (շուրջ 17 սանտիմետր) անկյունագծով դիսփլեյով՝ Full HD+ լուծաչափով: Էկրանի նորացման հաճախությունը կազմում է 120 Գց: Երկու ֆրոնտալ խցիկներն ունեն 20 եւ 2 մեգապիքսել լուծաչափ: Հետեւի կողմում տեղակայված է չորս խցիկ. հիմնականը՝ (Sony IMX686) 64 մեգապիքսել լուծաչափով, ինչպես նաեւ լրացուցիչ մոդուլներ 8, 5 եւ 2 մեգապիքսել լուծաչափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել