Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի բնակչուհիներից մեկը տեղական վիճակախաղով 5 մլն դոլար իր շահումի մասին իմացել է Facebook-ի նորությունների ժապավենից: Այդ մասին հայտնել է UPI գործակալությունը:

Հաղթողը պատմել է, որ վիճակախաղի տոմսը ձեռք էր բերել դեռ նոյեմբերին, իսկ հետո մոռացել էր դրա մասին: «Գիշերը, արդեն խաղարկությունից հետո, ես աչքի էի անցկացնում Facebook-ի իմ նորությունների ժապավենը: Հաղորդագրություն տեսա այն մասին, որ ինչ-որ մեկը Քենթի իմ շրջանում խոշոր ջեքփոթ է շահել։ Սկսեցի կարդալ այդ հոդվածը և հասկացա, որ նա տոմսը գնել է նույն այն խանութից, որտեղից նաև ես էի գնել իմը: Ես հանեցի տոմսս՝ ստուգելու համարները և հասկացա, որ հաղթող եմ դարձել»,- ասել է նա: Ամերիկուհին նախընտրել է միանվագ ստանալ շուրջ 3,2 մլն դոլարի չափով վճարը` հրաժարվելով ամբողջ գումարի ոչ մեծ կանոնավոր վճարումներից: Հաղթողը պատմել է, որ ինքը պլանավորում է իր շահումն օգտագործել պարտքերը մարելու համար, ճանապարհորդություն կատարել, իսկ մնացած միջոցները դնել բանկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել