Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգին անվանել է «լակոտ», որին լրատվամիջոցներոը չափազանց մեծ ուշադրություն են դարձնում՝ ի պատասխան Բրազիլիայի տեղաբնիկ ժողովուրդների մահվան մասին Թունբերգի հայտարարություններին:
Օրերս էկոակտիվիստուհին արձագանքել էր Բրազիլիայի Մարանհա նահանգում տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ անտառապանները գնդակահարել էին տեղաբնիկ ցեղերի երկու առաջնորդի: Twitter-ում Թունբերգը մտահոգություն էր հայտնել, որ տեղի տեղաբնիկ ժողովրդներին սպանում են անտառների ապօրինի ծառահատումը պաշտպանելու համար, իսկ աշխարհը լռում է այդ մասին՝ որակելով իրավիճակը ամոթալի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել