Տարածված սխալ կարծիք կա, որ սարքավորումները էլեկտրաէներգիա չեն խլում, եթե դրանք չեն աշխատում։ Իրականում էլեկտրաէներգիայի ընդհանուր ծախսի 1/4-րդը բաժին է հասնում հենց անջատված սարքավորումներին։
Դա նշանակում է, որ նույնիսկ եթե սարքը չի օգտագործվում կամ գտնվում է քնած ռեժիմում, ու եթե այն միացած է ցանցին, այն շարունակում է էլեկտրաէներգիա ծախսել, և որպես հետևանք՝ ստիպված շատ ավելին եք մուծում էլեկտրաէներգիայի համար։
Եվ այսպես՝ ահա էլեկտրաէներգիա օգտագործող անսպասելի 4 սարքերը։
1. Նոթբուք
Եթե մարտկոցը լիցքավորված է, ապա ավելի լավ է անջատել նոթբուքի հոսանքի սնուցման լարը և օգտագործել այն մարտկոցով։ Էներգիայի ծախսը կախված է արտադրողից և մոդելից։
2. Մոդեմ
Եթե տանը ինտերնետ ունեք, ապա, միանշանակ, ունեք նաև մոդեմ։ Դուք կզարմանաք այն փաստից, որ մոդեմը բավական շատ էլեկտրաէներգիա է ծախսում։ Իսկ ինչն է ամենավատը. այն, որ մոդեմը հիմնականում երբեք չեն անջատում։
3. Կենցաղային տեխնիկա
Մեր թվային դարում մենք շրջապատված ենք կենցաղային տեխնիկայով։ Որպես օրենք, դրանցից շատերը բոլորովին էլեկտրախնայող չեն։
4. Հեռուստացույց
Եթե դուք անջատել եք հեռուստացույցը և մտածում եք, որ այն էլեկտրականություն չի ծախսում, ապա չարաչար սխալվում եք։ Նայեք Ձեր հաշվիչին։ Անջատված վիճակում ծախսը կազմում է 26 Վտ, իսկ միացված վիճակում՝ 28։ Զգո՞ւմ եք տարբերությունը։