Երկրի հակառակ կողմը
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ու ելույթները իդենտիկ են իր վեպի վերնագրին. էնտեղ էլ է արտացոլվում երկրի հակառակ կողմը: Կողմ, որը ոչ մի առնչություն չունի դեպքերի իրական դասավորության, խնդիրների էության, մարդկանց հոգսերի ու ակնկալիքների հետ: Կողմ, որը «տեսանելի է» միայն կեսմիլիոնդոլարանոց Մերսեդեսի ու մասնավոր ինքնաթիռի պատուհանից:
Նիկոլի Ֆեյսբուքում դուք երբեք չեք կարդա, որ, նույնիսկ ըստ պաշտոնական ցուցանիշների, Հայաստանի բնակչության կեսը աղքատ է:
Դուք չեք կարդա, որ ԱՎԾ տվյալներով Շիրակի մարզի բնակչության 42%-ից ավելի ծայրահեղ աղքատ է, փոխարենը կկարդաք, որ Շիրակը պատրաստվում է Ամանորի:
Դուք կկարդաք, որ միայն Երևանում մոտ 1 մլն դոլար են ծախսում Ամանորի համար, դուք կկարդաք, որ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել, որպեսզի որոշի տոնածառի դիրքն ու գույնը, բայց այդպես էլ չեք կարդա, որ Հայաստանի բնակչության առվազն 60 տոկոսը տոնական սեղանի գումար չունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1774981875967916&set=a.762756183857162&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել