Աշխարհը լի է սարսափելի ավանդույթներով, որոնց մասին լսելիս անգամ մարմնովդ դող է անցնում, սակայն դրանցից մեկն առավել քան սարսափելի է. Հնդկաստանում գործում է մի ավանդույթ, ըստ որի՝ երեխաներին նետում են ներքև շուրջ 15 մետր բարձրությունից։ Ինչո՞ւ են ծնողներն այդքան դաժան վարվում իրենց զավակների հետ։ 

Այս ավանդույթը, որն իրավացիորեն համարվում է աշխարհի ամենասարսափելի ավանդույթներից մեկը, ձևավորվել է դեռևս 5 դար առաջ, երբ Հնդկաստանի մի շարք շրջաններում որոշում կայացրին պարզապես ստուգել՝ օրհնվա՞ծ է իրենց երեխան, թե ոչ։ Այս ավանդույթն իր արդիականությունը չի կորցրել անգամ այսօր, և այսօր էլ Հնդկաստանի մի շարք շրջաններում, մասնավորապես՝ Սորապուրում, ծնողներն այդպես են վարվում նորածին կամ մինչև 2 տարեկան տարիք ունեցող իրենց երեխայի հետ։ 

Ինչպե՞ս է տեղի ունենում արարողությունը։ Արարողության սահմանված օրը ծնողները հավաքվում են հրապարակում, և նրանցից մեկը բարձրանում է 15 մետր բարձրության վրա։ Մնացածները մնում են ներքևում ու բռնում են սավանը, որպեսզի այդ սավանով փորձեն որսալ փոքրիկին։ Երեխաներին հերթով մոտեցնում են նետողին, և նա մի քանի անգամ երեխային տարուբերելուց հետո նրան նետում է ներքև։ Ներքևում հավաքվածները սավանը բացած որսում են երեխային։ 

Իհարկե, միշտ չէ, որ երեխային որսալ հաջողվում է, լինում է նաև, որ ինչքան էլ որ երեխային որսում են, նրա մոտ ի հայտ են գալիս մի շարք տրավմաներ, որոնք հետո անդրադառնում են երեխայի առողջության վրա։ Դա է պատճառը, որ այս շրջաններում բավականին շատ են գրանցվում մանկահասակ երեխաների մահերը։ Պետք է նշենք նաև, որ բազմաթիվ տեղացիներ փորձում են պայքարել գործող ավանդույթի դեմ օրենքի ուժով, սակայն նրանց մոտ դեռևս ոչինչ չի հաջողվել. իշխանությունը շարունակում է աչք փակել սրա վրա։ 

Այստեղ հավատում են, որ այն երեխան, որը ողջ է մնում նետվելուց հետո, օրհնված է ու իր աստվածային օրհնությունը տարածում է նաև իրեն բռնողների վրա։ Դրա արդյունքում շատ զբոսաշրջիկներ ուղղակի այցելում են այս վայրերը, որպեսզի մասնակցեն երեխա որսալու արարողությանն ու որսան իրենց հաջողությունը։ 

Քիչ չեն եղել դեպքերը, երբ ոստիկանական նոր աշխատակիցները, հայտնվելով այս ավանդությանը հետևող վայրերում, ուղղակի սթրեսի են ենթարկվել գործող ավանդության պատճառով ու փորձել են միջամտել։ Նրանցից շատերն ուղղակի ընկել են ամբոխի ոտքերի տակ ու ջախջախվել նրանց կողմից։ Այդպիսի ոստիկաններից մեկը շաբաթներ շարունակ պառկած էր հիվանդանոցում, քանի որ արարողությունը կանխելու փորձի պատճառով տեղացիները նրան քարերով ու փայտերով ծեծի էին ենթարկել։ 

Տեղացի մայրերն, ովքեր հույսը կտրել են իշխանական միջամտությունից, ուզում են հավատալ, որ ժամանակի ընթացքում մարդիկ ինքնուրույն կհասկանան, որ այս ավանդույթը, մեղմ ասած, բիրտ է ու սնահավատության այս կույտից պետք է հնարավորինս շուտ ազատվել՝ փրկելով բազմաթիվ մանկահասակների առողջ մանկության իրավունքը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել