Մի գյուղացի հրավիրված էր մի բանկետի: Նա սեղան էր նստել ականավոր հյուրերի հետ: Ուտելուց առաջ, ոչ ոք չաղոթեց, բացի գյուղացուց, որը ձեռքեր հագցրեց իրար ու լռությամբ գոհունակություն հայտնեց Երկնավոր Հորը: Քաղաքից եկած մի ինքնահավան, ծաղրելով նրան, ասաց. - Սիրելի բարեկամ, այնտեղ, գյուղում, դուք բոլորդ դեռ աղոթելու սովորություն ունե՞ք;
- Ո՛չ, - պատասխանեց գյուղացին, - այդպես ասել չեմ կարող:
- Լավ, - հաղթականորեն ասաց քաղաքացին, - միգուցե միայն ծերունինե՞րը կամ հետամնացնե՞րը:
- Այդպես էլ չի կարելի ասել, - եղավ պատասխանը, - տեսե՛ք, իմ ախոռում ես մի խոզ ունեմ իր յոթ ձագերով և նրանք չեն աղոթում, բայց սովորաբար միշտ գոհանում են իրենց տրված սննդի ու ջրի համար: Սրանից հետո քաղաքացին լռում է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatsarkavag/posts/504972786237863
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել