Huawei-ի հաջորդ ֆլագմանային սմարթֆոնը կթողարկվի գրաֆենային կուտակիչով: Այդ մասին հաղորդվում է EqualLeaks ինսայդերի Telegram-ալիքում։

Գրաֆենի օգտագործումը թույլ կտա ավելացնել մարտկոցի ունակությունն առանց դրա չափերի մեծացման: Նաեւ նորաստեղծական նյութը սմարթֆոնի կուտակչին կօգնի ավելի արագ լիցքավորվելու: Ինսայդերը հայտնում է, որ գրաֆենային մարտկոցով առաջին ապարատը կդառնա Huawei P40-ը, որը կստանա 5500 միլիամպեր-ժամ ունակությամբ կուտակիչ:

Սարքը կօգտագործի 50 վատ հզորությամբ սնուցման ադապտեր եւ կլիցքավորվի մոտավորապես 45 րոպեում: Նաեւ աղբյուրը հայտնել է, որ ֆլագման P40-ը կստանա 6,5-դյույմանոց OLED -դիսփլեյ՝ 120 հերց նորացման հաճախությամբ, կրկնակի սելֆի-խցիկ եւ հիմնական խցիկ՝ երեք Leica օբյեկտիվներով եւ մեկ զույգ օժանդակ տվիչներով: Ապարատը կունենա Kirin 990 շարժական պրոցեսոր՝ 5G օժանդակությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել