Մոդել Լիանա Ոսկերչյանն այս օրերին մասնակցում է «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության  մրցույթին: Երեկ տեղի է ունեցել «Միսս տաղանդ» մրցույթը, որի ընթացքում մեր գեղեցկուհին հայտնվել է լավագույնների հնգյակում. նա քանոն է նվագել:

Այս առիթով Լիանան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր կայացավ «Միսս Աշխարհ Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի քան 60 մասնակցից կիսաեզրափակչում էին հայտնվել 20-ը, և այսօր պարզ դարձավ լավագույն 5-յակը, որը ելույթ կունենա վաղը կայանալիք բարեգործական ընթրիքի ժամանակ, որից հետո արդեն պարզ կլինի հաղթողը։ Եվ այսպես՝ մենք 5-յակում ենք ՔԱՆՈՆՈՎ։ Միջազգային բեմում ևս մեկ անգամ հնչեց քանոն և Սայաթ Նովա։ Անչափ հպարտ եմ և ուրախ:  

Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանին, ով ընդամենը երկու ամսում կարողացավ սովորեցնել այս բարդ ու հզոր գործիքի գաղտնիքները, երկու ամսում ես կարողացա նվագել մի գործիք, որը լիովին անծանոթ էր ինձ համար, և դա այս գործում լավագույն Ծովինար Հովհաննիսյանի շնորհիվ, կրկին շնորհակալ եմ։

Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդուն, ով ի սկզբանե ինձ սովորեցրել է զգալ երաժշտությունը և բացահայտել է իմ հոգու գործիք՝ կիթառը։ Ընկեր Ելենա Գևորգյան, շնորհակալ եմ Ձեզ, նաև Ձեր շնորհիվ բոլորը հիացան այսօր և միշտ իմ նվագի զգացմունքայնությամբ:

Ու ամենակարևորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդուն, ում շնորհիվ ես այստեղ եմ ու ամեն օր հնարավորություն ունեմ զգալու նման աննկարագրելի ապրումներ։ Սիրելի Գոհար Հարությունյան, շնորհակալ եմ ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար, ձեր կատարած աշխատանքի, նվիրվածության ու միշտ կողքիս լինելու համար, խոստանում եմ անել ամեն բան և անում եմ))), որպեսզի պատվով ներկայացնեմ մեր երկիրը և արդարացնեմ Ձեր տարիների աշխատանքի գոնե 1%-ը։

Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ամեն օր ոգևորում և ուժ են տալիս իրենց նամակներով։ Դուք լավագույնն եք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել