Սայթաքելը հեշտ է, հատկապես եթե ամեն քայլափոխին գայթակղություն է․․․
Իմացեք, թե ո՞ր մեղքին է դրդում Ձեզ Ձեր կենդանակերպի նշանը․
Աղեղնավոր – անհավատարմություն
Աղեղնավորն ուղղակի պաշտում է ֆլիրտ անել: Նրա համար հեշտ չէ պահպանել հավատարմությունը և պահել երկարատև հարաբերություններ: Նույնիսկ սիրահարված վիճակում նրա աչքերն անընդհատ փնտրում են նրան, ում հետ կարելի է ֆլիրտ անել:
Ձկներ – ծուլություն
Ձկները սիրում են սավառնել երկնքում: Երբեմն թվում է, որ նրանք ապրում են իրենց սեփական աշխարհում, որը բոլորովին չի հատվում մնացած մարդկանց աշխարհի հետ: Այն դեպքում, երբ ուրիշները շատ հեռուն են գնում, Ձկները դոփում են տեղում: Այդ պատճառով այս նշանի ներկայացուցիչները ձեռք են բերել ծույլ մարդու համբավ:
Երկվորյակներ – սուտ
Երկվորյակներն առանձնանում են սարսափելի սովորությամբ՝ խեղաթյուրել այն ինֆորմացիան, որով պետք է կիսվեն: Նրանք տեղի ունեցածի մասին միշտ ունեն սեփական տեսակետը, որի մասին ցանկանում են պատմել ուրիշներին: Երկվորյակները գործում են համաձայն օրենքի՝ եթե ուզում ես ինչ-որ բան փչացնել, ստիր:
Ջրհոս – մեծամտություն
Ջրհոսները սիրում են մտածել, որ իրենք յուրահատուկ մարդիկ են: Նրանք միշտ խոսում են այն մասին, որ իրենց ճկույթում ավելի շատ ուղեղ կա, քան այլ մարդկանց գլխում, որոնց հետ նա ստիպված է շփվել: Բայց մարդն, ով հայտարարում է այսպիսի բաներ, ամենաքիչը տարօրինակ տպավորություն է թողնում:
Խեցգետին – ուրիշներին ավելի վեր դասել
Խեցգետինները նրանց կողքին, ում սիրում են, մոռանում են աշխարհում ամեն ինչի մասին՝ համարելով նրանց աշխարհի ամենակարևոր մարդը: Նրանք իրենց վարքը բավական նորմալ են համարում, բայց պետք է հասկանալ, որ ուրիշների հանդեպ այդպիսի վերաբերմունքը խոսում է այն մասին, որ նրանք դադարել են մտածել իրենք իրենց մասին:
Այծեղջյուր – ժլատություն
Այծեղջյուրը սովորություն ունի մինչև վերջ նստել գրասենյակում, որովհետև նա զբաղված է նրանով, որ անընդհատ մրցակցում է բոլորի հետ: Նա անընդհատ մտածում է միայն այն մասին, որ դառնա ամենալավը ու բոլորից շատ վարձատրվի: Այծեղջյուրը նույնիսկ չգիտի, թե որտեղ ծախսի այդ փողերը, նա ուղղակի հպարտանում է իր հաջողություններով ուրիշների առաջ:
Շարունակությունն՝ Յուրաքանչյուր կենդանակերպի նշանի ամենամեծ մեղքը