Ձեռնարկատեր Իլոն Մասքը Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) փողոցներով զբոսնել է իր հիմնած Tesla ընկերության արտադրության Cybertruck էլեկտրապիկապի ղեկին: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը: Գործարարին դեկտեմբերի 7-ի երեկոյան ավտոմոբիլի սալոնում նկատել են երգչուհի Քլեր Բուշեի հետ, որը հայտնի է Գրայմս կեղծանվամբ:

Էլեկտրապիկապով Մասքը մոտեցել է«Նոբու» ռեստորանին՝ այն թողնելով հաստատության մուտքի մոտ: Պորտալը նշել է, որ ընթրիքից հետո միլիարդատիրոջ հետ Cybertruck է նստել ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնը: Electrek ինտերնետ-պորտալի տվյալներով՝ դա առաջին դեպքն է, երբ այդ պիկապը հայտնվել է Կալիֆոռնիայի մեգապոլիսի փողոցներում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դրա սերիական արտադրությունը նախատեսված է 2021 թվականին: Ընկերությունն արդեն Cybertruck-ի ավելի քան 250 հազար պատվեր է ստացել:

Ինչպես նոյեմբերի վերջին ավտոմոբիլի շնորհանդեսին նշել է Մասքը, դրա թափքն աչքի է ընկնում առանձնահատուկ ամրությամբ. մուրճով հարվածները դռանը տեսանելի հետքեր չեն թողել, երեսվածքը գնդականթափանց է, իսկ լուսամուտներն այն բանից հետո, երբ դրանց վրա մետաղե ծանր գունդ է նետվել, սոսկ ճաքերով են ծածկվել: Էլեկտրակարը, կախված շարժիչների քանակից եւ շարժաբերի տիպից, երեք լրակազմով մատչելի է 39,9 հազար դոլարով, 49,9 հազար դոլարով եւ 69,9 հազար դոլարով:

Ամենաթանկ տարբերակում այն կարող է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 800 կիլոմետր, ինչպես նաեւ ժամում 100 կիլոմետր արագություն զարգացնել 2,9 վայրկյանում: Cybertruck-ի բեռնունակությունը 1,5 տոննա է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել