«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 11-ը  ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
  • Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
  • Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից 40, Քրիստափորի 1-ից 15, Ծխախոտագործների 1-ից 65 համարների, Խորենացու 28-ից 231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի  12-ից 80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչական շենքի, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի,
  • Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների,  Չեխովի 1-ից 21, Բագրատունյաց  41-ից 80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի
  • Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածների շենքերի՝ 3-ից բարձր հարկերի
  • Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել